Սկզբում ճարպակալմամբ տառապում էր ՄեԾ Բրիտանիայի բնակիչները, ապա կատուներն ու շները, հիմա ճարպակալման վարակը վրա է հասել երկրի ընտանի կատուներին, գրում է բրիտանական «The Daily Telegraph» թերթը:

Կենդանիների պաշտպանության հարցերով փորձագետները զգուշացնում են, որ գնալով ավելի շատ կապիկներ են բախվում քաշի հետ կապված խնդիրների, ինչը հետեւանք է շաքարի բարձր պարունակությամբ սնունդի ու ֆիզիկական ակտիվության բացակայության: Գնահատականների համաձայն՝ մեծ Բրիտանիայում կա 5000 ընտանի կապիկ: Սակայն փորձագետները հաղորդում է կենդանիների առողջության հետ կապված խնդիրների թվի աճի մասին, որն անառողջ կենսակերպի հետեւանք է:

Կապիկների խնամքի կենտրոնների աշխատակիցները հայտնում են , որ շատ նախկին ընտանի կենդանիներ, որոնք հայտնվում են իրենց կենտրոնում, տառապում են «տնային նստակյաց» կենսակերպի հետեւանքներից, նրանից, որ սնվում են իրենց համար անհապատասխան մարդկային սնունդով ու անհրաժեշտ քանակության ֆիզիկական ծանրաբեռնվածություն չեն ստանում:

Ջին Սմիթը, ով աշխատում է կապիկների Յորքշիրյան կենտրոնում, հատնել է. «Մեզ մոտ երբեմն լինում են այնքան գեր կապիկներ, որ նույնիսկ շարժվե չեն կարողանում: Սա պարզապես սխալ սնունդի խնդիր է: Նրանք սնվում են քաղցրավենիքով, պիցցայով, չիփսերով ու տորթերով, այն ամենով, ինչով սնվում է տերը: Շատերն էլ վազելու համար անհարժեշտ տարածություն չունեն»:

Մեկ այլ կենտրոնից Հեյլի Դանը նշել է, որ կապիկի քաշը կարող է վերահսկվել կենտրոնում հայտնվելուց հետո, շատերի մոտ արդեն դիաբետ է ի հայտ եկած լինում: Սա նշանակում է, որ ի տարբերության վայրի բնության մյուս եղբայրների, շատ կապիկների արգելվում է բանան ուտել: Դրա փոխարեն նրանց կերակրում են բանջարեղենով ու վարսակով: