Հին եւ նոր տարու միջեւ ընկած սահմանը հաճախ առիթ է ծրագրեր կազմման, զգեստապահարանը թարմացնելու, ընկերներին եւ ծանոթներին զանգահարելու համար: Հոգեբանը պատմում է:

Փորձը ցույց է տալիս, որ նոր տարվա սկիզբը լավագույն ժամանակն է ծրագրեր կազմելու, զգեստապահարանը թարմացնելու, ընկերներին եւ ծանոթներին զանգահարելու համար:

Մոսկվայի պետական հոգեբանական- մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Սոսլանդի կարծիքով՝ նոր տարվա սկիզբը հաջող ժամանակ է գործողությունների շուրջ մտածելու եր դրանք ծրագրելու համար, մասնավորապես աշխատանքի վայրի կամ բնակարանի փոփոխության հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ ձմեռը լուրջ ու վճռական գործողությունների համար լավագույն ժամանակաշրջանը չէ: Ավելի լավ կլինի դրանք թողնել գարնանը:

Այնուամենայնիվ, հոգեբանը խորհուրդ է տալիս նոր տարին սկսել ընկերներին եւ հարազատներին զանգերով եւ նրանց հետ հանդիպումներով:

Նոր Տարին հիանալի առիթ է զանգահարել բոլոր նրանց, ում հետ վաղուց չեք շփվել: Փորձը ցույց է տալիս, որ զրուցակիցն ուրախ կլինի լսել ձեզ՝ նույնիսկի երկար ընդմիջումից հետո: Զգացողություն կլինի, թե նա ամբողջ ժամանակ սպասել է ձեր զանգին: Ամանորյա տոները լավագույն առիթն են այն ծանոթների, ընկերների ու բարեկամների հետ հանդիպումների համար, որոնց  տարվա ընթացքում ժամանակ չէր լինում ուշադրություն դարձնել:

Հատոււկ կանանց եւս մեկ խորհուրդ է տրվում: Թեեւ կանայք տարին շարունակ թարմացնում են իրենց զգեստապահարանը, ամանորյա տոներն այն թարմացնելու առիթ են:

Խորհուրդ է տրվում ամանորյա տոներին մտածել անցյալի մասին եւ երազել ապագայի մասին:

Նոր տարին միշտ կապված է թարմացումների հետ: Սա հարմար ժամանակ է մտածելու այն մասին, թե ինչն է պակասում, որ գուցե դուք չեք զգացել, եւ ինչպես կարելի է  դա լրացնել:  Մենք միշտ չէ, որ գոհ ենք նախորդ տարուց, նույնիսկ եթե նախկինում դրա հետ վիթխարի ծրագրեր էին կապում: Այժմ  պետք է ժամանակ գտնել հետեւություններ կատարելու համար. մեկուսանալ ու մտորել: Գրանցեք ձեր մտքերը. մեկ տարի անց  կարող եք կարդալ եւ ուրախանալ, տխրել կամ ծիծաղել դրանց վրա, կամ հերթական անգամ բողոքել ձեր ալարկոտությունից: