Հնդկաստանի հարավային մասում շաբաթ առավոտյան ուղեւորատար գնացքի վագոններից մեկում հրդեհ է բռնկվել։ Նվազագույնը 23 մարդ զոհվել է, եւս ինը՝ վիրավորվել, հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքի կայքը։

Հրդեհը բռնկվել է Անդհրա-Պրադեշ նահանգի տարածքում՝ ճեպընթացի վագոնում, որը Նանդեդ քաղաքից Բանգալոր էր մեկնում։ Կրակով բռնկված վագոնում 72 մարդ է գտնվել, ուղեւորներից շատերը  թռել են պատուհաններից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բռնկման պատճառն առայժմ անհայտ է։ Այս պահին հրդեհը մարվել է, սակայն թանձր ծուխն առայժմ փրկարարներին վագոն մտնելու հնարավորություն չի տալիս։