Չինաստանում չեղյալ է հայտարարվել «աշխատանքային վերադաստիարակման» ճամբարների համակարգը: Այս մասին ասվում է շաբաթ օրը Համաչինական ազգային ներկայացուցիչների հավաքի մշտական կոմիտեի ընդունած բանաձեւում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ ճամբարները Չինաստանում գործում էին 1957-ից ի վեր: Ոստիկանությունը կարող էր այնտեղ տեղավորել ու առանց դատի, մինչեւ չորս տարի ժամկետով այնտեղ պահել քաղաքացիներին: Մինչեւ վերջերս Չինաստանում կար նմանատիպ մոտ երեք հարյուր ճամբար, որտեղ պատիժ էին կրում 260 հազարից ավել մարդիկ:

Ճամբարների փակվելուց հետո այնտեղ գտնվող մարդիկ կազատվեն: