ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին իր հետագա գործունեությունը մտադիր է կապել Ռուսաստանում ապօրինի ազատազրկվածների իրավունքների պաշտպանության հետ:

«Կարծում եմ՝ դա քաղաքականության հետ որեւէ կերպ կապված չէ: Ես հասկանում եմ իմ պատասխանատվությունը քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների եւ այն մարդկանց առջեւ, որոնք ինձ օգնել են: Եւ ես էլ ուզում եմ օգնել մարդկանց: Չի կարելի հանգիստ ապրել՝ իմանալով, որ բանտերում քաղբանտարկյալներ են պահվում: Կարծում եմ՝ այդ պայքարը յուրաքանչյուր նորմալ քաղաքացու խնդիրն է»,- ասել է խոդորկովսկին Շվեյցարիայում, ուր ժամանել է հունվարի 5-ին:

Նա նշել է, որ իր այցը մասնավոր է, կնոջ՝ Իննայի հետ որդիներին դպրոց է բերել: Նա նաեւ նշել է, թե չգիտի, որտեղ է մշտապես բնակվելու: