Փետրվարին Christie's աճուրդում վաճառքի կհանվի նկարիչ Դեմիեն Հեստի նկարը՝ Walt Disney-ի Միկի Մաուսին պատկերող: Վաճառքից ստացված գումարը կհատկացվի բարեգործական Kids Company ընկերությանը:
Հաղորդվում է, որ նկարը սնդուսափայլ ներկով է արված: Ավելի վաղ Միկի Մաուսը ներշնչանք է հանդիսացել քսաներորդ դարի այնպիսի նկարիչների համար, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը ու Ռոյ Լիխտենշտեյնը, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Sunday Times-ի գնահատականներով՝ 48 ամյա բրիտանացի նկարիչն ամենահարուստ նկարիչն է աշխարհում: 2010-ին նրա ունեցվածքը կազմել է 215 մլն ֆունտ:





























