ԱՄՆ-ում կայացել է «ժողովրդական» People's Choice Awards մրցանակաբաշխությունը: 2013թ. ամենապոպուլյար ֆիլմ է ճանաչվել «Երկաթյա մարդը 3» ֆիլմը, իսկ դրա գլխավոր դերակատար Ռոբերտ Դաունի կրտսերը մարտաֆիլմերի լավագույն դերասան է ճանաչվել:
2013թ. վերջի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Քաղցած խաղեր 2»-ը, ամենապոպուլյար մուլտֆիլմն է «Զզվելի ես 2»-ը, թրիլերը՝ «Խաբեության պատրանքը», իսկ սարսափ ֆիլմը՝ «Տելեկինեզ»-ը:
«Գրավիտացիան» ճանաչվել է ամենապոպուլյար դրամատիկ ֆիլմ, իսկ «Շրջազգեստներով ոստիկանները»՝ ամենապոպուլյար կոմեդիա:
Տարվա ամենապոպուլյար դերասան ամերիկացիները համարում են Ջոնի Դեպին, դերասանուհի՝ Սանդրա Բալլոքին, որը երկու անվանակարգերում է հաղթել՝ «դրամատիկ ժանրի սիրված դերասանուհի» եւ «կոմեդիայի սիրված դերասանուհի»:
Սանդրան նաեւ «լավագույն էկրանային դուետ» անվանակարգում հաղթանակը կիսել է Ջորոջ Քլունիի հետ:
«Դրամատիկ ժանրի սիրված դերասան» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Լեոնարդո դի Կապրիոն, հայտնում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:





























