Ռոմանտիզմի բրիտանացի մասնագետ Նորա Կրուկը ինտերնետում պատահաբար հայտնաբերել է XIX դարի գրող Մերի Շելիի անհայտ նամակները, հաղորդում է The Guardian-ը: Նախկինում անհայտ տասներեք նամակները հայտնաբերել են Էսսեկս կոմսության արխիվի կայքում: Նամակների ամբողջական տեքստերը չկան, սակայն հայտնի են դրանց հասցեատերերը, էջերի քանակությունը, ամսաթիվը, կան որոշակի մեջբերումներ: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Գրողի նամակներն ուղղված են նրա ընտանեկան ընկերոջը՝ բորսային մակլեր Հորացիո Սմիթին, ու նրա դստերը: