Ռուսաստանի հերոս Ահմադ-Հաջի Քադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամը հազարական դոլար կհատկացնի այն ընտանիքներին, որոնք հունվարի տասներեքին ծնված նորածիններին կկոչեն Մուհամեդ:
Նման որոշում է կայացրել հիմնադրամի նախագահ Այմանի Քադիրովան՝ կապված հունվարի տասներեքին նշվող Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա հետ: Այս մասին իր Instagram-ում հաղորդել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, հայտնում է ChechnyaTODAY.com –ը՝ վկայակոչելով Չեչնիայի հանրապետության կառավարության ու ղեկավարի մամուլի ծառայությունը:





























