Ռուսաստանի 43շրջաններում դիտվում է բնակչության բնական աճ: 2013-ի տասնմեկ ամիսների ընթացքում ծնվել է  1743,3 հազար երեխա, հաղորդում է «Ֆեդերալ Պրեսս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը:

Մի շարք շրջաններում ծնելիությունը ավելացել է 1-2 տոկոսով: Ըստ որում, մահացության մակարդակը նվազել է: 2013-ի հունվար-նոյեմբերին մահացել է 1720,6 հազար մարդ, ինչեւ տասնինը հազարով քիչ է 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ:  Մահացածների թվաքանակի անկում է գրանցվել 69 շրջաններում:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին բնակչության բնական աճը կազմել է մոտ քսան հազար: