Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ԿԳ նախարարության կողմից արժանացել է նախարարության բարձրագույն պարգեւի` Ոսկե մեդալի գիտության եւ մանկավարժության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար: Այս կպակցությամբ նա նշել է, որ դա իր համար անսպասելի է եղել եւ դա պարտավորեցնող է:
50-ամյա տնտեսագետն ընդգծել է տնտեսագիտության մեջ նոր դպրոցի հիմնելու կարեւորությունը, որը կարող է նոր սերունդներին ժամանակին համահունչ գիտելիքներ փոխանցել:




























