Հյուսիսային Կալիֆորնիայում սկսվել է մարտեր առանց կանոնների մասնակից 26-ամյա մարզիկ Ջերոդ Վյատտի դատավարությունը։
Թաուելը վախճանվել էր իր տանը կազմակերպված երեկույթի ժամանակ, որին մասնակցած հյուրերից մեկն էլ ոստիկանությանը պատմել է ողջ ճշարտությունը։ Ըստ այդմ, թմրադեղերի ազդեցության տակ գտնվող Վյատտին թվացել է, որ իր ընկեր Փաուելը «սատանայի կապանքների տակ է», եւ պետք է «փրկել» նրան։ Վերցնելով դանակը՝ մարզիկը զոհին զրկել է սրտից եւ լեզվից՝ դրանք գցելով կրակի մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ Թաուելը մահացել է արյունահոսության հետեւանքով: Դատական լսումները տեղի կունենան այս շաբաթվա ընթացքում, հայտնում է Infox.ru-ն։


























