ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ուղերձ է հղել Բաքվում ըթնացող «Նավթ եւ գազ, Կասպյան նավթամշակում եւ նավթաքիմիա» 17-րդ միջազգային ցուցահանդեսի եւ խորհրդաժողովի մասնակիցներին:
«Ադրբեջանը զարգանում է որպես համաշխարհային շուկային էներգետիկ պաշարների կարեւոր եւ հուսալի առաքիչ:
Ադրբեջանըէներգառեսուրսների մշակման գործում միշտ կարող է հուսալի գործընկեր գտնել ի դեմս ԱՄՆ-ի»,- ասել է Քլինթոնն իր ուղերձում, որը ցուցահանդեսի բացմանը կարդացել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը:
Ուղերձում նշվում է, որ հարեւան երկրների հետ համագործակցությամբ, ներառյալ Թուրքիան եւ Վրաստանը, հաջողությամբ իրացվում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Բաքու-ԹբիլիսիՋեյհան եւ Հարավկովկասյան գազատար ծրագրերը:
«ԱՄՆ-ը հպարտ է, որ գործընկեր է այդ կարեւոր ծրագրերում: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կպահպանի առաջնությունը «Հարավային միջանցք» նախագծի իրականացման հարցում»,- ասված է ուղերձում:




























