Այսօր՝հունիսի 1-ին, ժամը 11.10 քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրա Բեգլարյանը իր թիկնազորով ներխուժել է Մաշտոցի 16 հասցեում գտնվող «Աստեչ» գրասենյակ եւ ծեծելով առեւանգել գրասենյակի տնօրեն Աշոտ Սարգսյանին եւ աշխատակից Միքայել Սարյանին ու տարել անհայտ ուղղությամբ: Աշոտ Սարգսյանի հարազատները նշել են, որ որպես պատճառ նրանք նշել են, թե գրասենյակի դիմացի մայթից հեռախոս է կորել:
Թեեւ քիչ առաջ Աշոտ Սարգսյանին եւ աշխատակից Միքայել Սարյանին հետ են բերել գրասենյակ, սակայն Աշոտ Սարգսյանի հարազատները հայտարարություն են փոխանցել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի անունով: Առեւանգածներին նաեւ դաժանորեն ծեծել են:




























