Թուրքիան ինքն է սադրել Իսրայելին՝ կոշտ քայլեր կատարել իր նավերի նկատմամբ, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա ընդգծել է, որ մարդասիրական բեռների առաքումն այս կամ այն երկիր կարգավորվում է հստակ միջազգային կանոնակարգով, եւ Իսրայելը նախազգուշացրել է այդ մասին Թուրքիային: «Բայց անգամ Իսրայելի կոշտ նախազգուշացումից հետո Թուրքիան որոշեց իրականացնել իր ծրագիրը, ինչը, իհարկե, արժանացավ Թել-Ավիվի համապատասխան պատասխանին: Այլ բան, քան սադրիչ, Թուրքիայի գործողություններն անվանել չի կարելի, քան ի որ Անկարան գիտակցում էր, որ Իսրայելն իր տարածք չի թողնի 6 նավ՝ կասկածելի անձնակազմով, որի անդամները, ամենայն հավանականությամբ, զինված խմբավորումների ներկայացուցիչներ են»,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ անթույլատրելի որակելով Թուրքիայի գործողությունները:
«Թե որքան իրավաչափ են Իսրայելի գործողությունները թուրքական նավերի նկատմամբ, թող որոշեն միջազգային ատյանները: Մի բան հստակ է, Թուրքիան ինքն է իր գործողություններով Իսրայելին մղել կոշտ միջոցների»,- ամփոփել է նա:




























