Վաղը՝ հունիսի 2-ին Երեւանի մի շարք թաղամասեր զրկված կլինեն ջրից:

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Կաթնաղբյուր 5-րդ» ջրատարի վթարի պատճառով հունիսի 2-ին ժամը 9.00-ից մինչեւ հունիսի 3-ը ժամը 21.00-ն կջրազրկվեն Նոր-Նորք վարչական շրջանի 1, 2, 3, 6, 7, 9-րդ զանգվածները, Էրեբունի վարչական շրջանի Սարի-թաղի փողոցները, Վարդաշենի հանրակացարանները, Մուշականի 7-10 փողոցները, Նորք-Մարաշ վարչական շրջանը, Ավան վարչական շրջանն ամբողջությամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բաբայան, Ուլնեցի, Տիգրանյան, Վարշավյան, Դ. Անհաղթ, Ներսիսյան, Ահարոնյան, Պ.Սեւակ, Դրո, Հասրաթյան, Ռուբինյանց, Ռայնիս, Գոգոլ, Նոր Աշխարհյան, Ռադիշչեւ, Շեւռոյան, Գելցեն, Լեպսիուսի փողոցները, Ազատություն փողոցն իր նրբանցքներով, եւ հարակից տարածքները:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: