Թուրքիայի Իսքենդերունի շրջանում գտնվող ծովուժերին պատկանող զորամասի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է PKK-ն։

Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ն հայտարարություն է տարածել, որ իրենց ջոկատներից մեկը մայիսի 31-ին իրականացրել է Իսքենդերունի ծովային ուժերին պատկանող զորամասի վրա հարձակումը, որի արդյունքում սպանվել է 7 եւ վիրավորվել՝ 11 թուրք զինվորական։

Նշենք, որ Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի այն հայտարարությունից հետո, որ ինքը մայիսի 31-ից հետո դուրս է գալիս քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունից,  PKK-ի ռազմական թեւը` HPG-ն հայտարարել է, որ հունիսի 1-ից թուրքական իշխանությունների կողմից քրդական բնակչության դեմ ցանկացած քայլի արձագանքելու են համապատասխան գործողություններով: