Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ քննարկել Իսրայելի հետ կապված վերջին իրադարձությունները։

Թուրքական Dunyabulteni կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարությունում մնացել է 2 ժամ 20 րոպե։  Դավութօղլուն  պետքարտուղարությունից հեռանալիս անտրամադիր է եղել եւ չի պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

Ավելի ուշ Ահմեդ Դավութօղլուն այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության գլխավոր խորհրդական, գեներալ Ջիմ Ջոնսի հետ։

Թուրքիա վերադառնալիս Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ այս անգամ ԱՄՆ-ն իրենց անհանգստությունները Իսրայելի գործողությունների հետ կապված հասկացել է։