Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դոնի Ռոստովում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ այդ հարաբերություններն այդ պես էլ շարունակվելու են: «Այս իրողությունը մեր համայնքների զարգացման համար ակնհայտ առավելություն է եւ բարենպաստ պայման, քանզի կա փայլուն բարեկամություն նոր հայրենիքի՝ Ռուսաստանի եւ պատմական հայրենիքի՝ Հայաստանի միջեւ: Ավելին՝ կա փոխըմբռնման եւ փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար»,- մանրամասնել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահ. Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա
Տեղադրություն


























