Հայաստանի պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ հունիսի 1-ից 3-ը գտնվելու է Եգիպտոսում՝ հետազոտելու եգիպտական փորձն ու ճշտելու համագործակցության հնարավոր եզրերը եգիպտական ARTOC ներդրումային ընկերության հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից, եգիպտական պատվիրակությունը մարտի 1-4-ը ժամանել էր Հայաստան: Այցի ընթացքում քննարկվել էին ներդրումների հնարավորությունը Ջերմուկում, տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ, Զվարթնոց օդանավակայանի ազատ տնտեսական գոտում, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքում, ատոմային բժշկության մեջ եւ մի շարք այլ ծրագրերում: