Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի եւ նույն նախարարության բուսասանիտարիայի վարչության պետ Վռամ Գյուլզադյանի հակամարտությունը սկսվել էր դեռեւս ամիսներ առաջ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Գերասիմ Ալավերդյանը դեռեւս իր նշանակման օրվանից է նպատակադրվել աշխատանքից հեռացնել Գյուլզադյանին: Իսկ վերջերս նախարարը դիմել է Քաղծառայություն խորհուրդ՝ խնդրելով անցկացնել ծառայողական քննություն՝ Վռամ Գյուլզադյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար: Նախարարը բացի սրանից նաեւ դիմել է դատախազություն, մի խոսքով բուսասանիտարիայի վարչության պետի դեն քրգործ է հարուցվել: NEWS.am-ի թղթակիցը Գերասիմ Ալավերդյանից փորձել է պարզել, թե ինչ պատճառով է Գյուլզադյանը արժանացել այս վերաբերմունքին.
«Այո լուրջ խնդիրներ է ունեցել Վռամ Գյուլզադյանը իր աշխատանքային գործունեության հետ կապված, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ազգային անվտանգությունում: Հիմնական պատճառներից մեկը սահմանային հսկիչկետերումլուրջ չարաշահումներն են՝ գումարների տեսքով,որը կատարողական հարկերով համապատասխան ստորաբաժանման պետ Գյուլզադյանը ստորագրել է, որ ամեն ինչ արված է, սակայն ոչինչ արված չէ, այլ խնդիրներ կար շինարարների ու աշխատանքային այլ գործոններիհետ կապված, որը ես ուղարկել եմ դատախազություն»,- մանրամասնել է գյուղնախարարը՝ հավելելով, որինքըոչ մի անձնական միտում չի ունեցել ոչ մեկի նկատմամբ:
«Վերջերս՝ մայիսի 8-ին Հայաստանի հանրապետության տարածք 27 մեքենա կարտոֆիլի տնկանյութ է ներկրվել կապարակնքված մեքենաներով: Այդ մեքենաներին Վռամ Գյուլզադյանի հանձնարարականով սահմանային հսկիչ կետերի չորս տեսուչներ գրել են համապատասխան հավաստագիր, որ բեռները զննվել են, կարանտին հիվանդություններ հայտնաբերված չեն, եւ բեռը ենթակա է թույլատրման ՀՀ տարածք, առանց կապարակնիքը պոկելու, առանց զննությունը կատարելու»,- պարզաբանել է Գերասիմ Ալավերդյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ Վռամ Գյուլզադյանը ժամանակին ԱԺ պատգամավոր էր դարձել ՕԵԿ ցուցակով, իսկ 2006-ին լքեց ՕԵԿ-ը, երբ Արթուր Բաղդասարյանը մի պահ որոշեց ընդդիմություն դառնալ: Գերասիմ Ալավերդյանը նախարար է դարձել ՕԵԿ քվոտայով:


























