Արդյունաբերության աճի ցուցանիշներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը գտնվում է երրորդ տեղում: Նման տվյալներ է հրապարակել Միջպետական վիճակագրական կոմիտեն:
Ըստ այդմ, 2010 թվականի առաջին 4 ամիսների տվյալների համաձայն, արդյունաբերության աճի ցուցանիշով առաջատարը Ղրղզստանն է` 61,3 տոկոս աճով: Նման բարձր ցուցանիշը կարող է զարմանք հարուցել, հատկապես հաշվի առնելով այդ երկրում վերջերս տեղի ունեցած բախումներն ու անկայությունը: Սակայն բանն այն է, որ Ղրղզստանում վերաբացվել է ոսկու արդյունահմամբ զբաղվող «Կումտոր» ընկերությունը, որն աշխատում է ամբողջ հզորությամբ:
Երկրորդ տեղում Տաջիկստանն է (16 տոկոս), հետո գալիս են Հայաստանը (12,9 տոկոս), Ուկրաինան (12,6 տոկոս), Ղազախստանը (11,8 տոկոս), Ռուսաստանը (6,9 տոկոս), Բելառուսը (6,1 տոկոս), Մոլդովան (5,5 տոկոս) եւ Ադրբեջանը (5,2 տոկոս):
Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի վերաբերյալ վիճակագրական տվյալները բացակայում են:


























