Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 667 պատահար:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների արդյունքում 91 մարդ զոհվել է, 921-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 712 պատահար, որոնց հետեւանքով 118 մարդ զոհվել է, 1009-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:



























