«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնացի պաշտոնը վերացնելու եւ տարածաշրջանի երկրներում գործող դեսպանատները միավորելու նախաձեռնության առնչությամբ։
«Մենք շատ անհանգստացած ենք Քեթրին Էշթոնի վերջին հայտարարությունների առնչությամբ այն մասին, որ առաջարկվում է վերացնել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնացի պաշտոնը եւ միավորել Հարավային Կովկասի դեսպանատները»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը եւ հավելել. «Եվրամիությունը բոլորովին վերջերս է վերազինել տարածաշրջանի երկրներում իր դեսպանատները եւ սկսել է ամեն երկրին անհատական մոտեցում ցուցաբերել, եւ Էշթոնի վերջին նախաձեռնությունը այս քաղաքականության շեշտակի փոփոխություն կարող է նշանակել»:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կազմակերպությունը շեշտում է, որ առկա դիվանագիտական ներկայացուցչությունները անհրաժեշտ են, որպեսզի Եվրոպական հարեւանության եւ Արեւմտյան գործընկերության ծրագրերը լրջորեն ընդունվեն։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Պիտեր Սեմնեբին է:


























