Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է գալիս ԼՂ հարցով Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության օգտին: «Ոչ մի միջնորդ չի լուծելու ձեր խնդիրը: Միայն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ուղիղ երկխոսությունը կարող է դա անել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հունիսի 4-ին Բաքվում Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ հանդիպումից հետո:
Բացի այդ, Լուկաշենկոն հայտարարել է, թե Բելառուսը կարող է Ադրբեջանում շուրջ 1 մլրդ դոլարի նախագծեր իրականացնել: Նա նաեւ նշել է, որ իրենց երկրների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները զարգանում են բավական դինամիկ, սակայն այդ ուղղությամբ զարգանալու մեծ պոտենցիալ կա:


























