Այս տարվա «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հաղթող գերմանացի Լենա Մայեր-Լանդրուտն ազգությամբ հայ է: Կրասնոդարի հայերի «Երկրամաս» թերթին հաջողվել է «պեղել» նրա կենսագրությունը եւ «բացահայտել, որ նա հայկական ծագում ունի: Ըստ այդմ, պարզվել է, որ Լենայի պապը` Անդրեաս Մայեր Լանդրուտը, դիվանագետ է եւ եղել է ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպանը, եւ 2005 թ. «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, թե իր կինը, այսինքն Լենայի տատը, հայ է:
Լենայի պապը մինչեւ հիմա էլ բնակարան ունի Մոսկվայում։ Նա երկու անգամ է զբաղեցրել դեսպանի պաշտոնը՝ 1980-1983թթ. և 1987–1989թթ., այդ ընթացքում գերմանական դեսպանատունը հովանավորել է արվեստի շատ գործիչների։



























