Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հայտարարել է, որ հնարավոր է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզվեն: «Թուրքիան ստիպված է լինելու խզել հարաբերությունները Իսրայելի հետ «Ազատության նավատորմի» դեպքից հետո, եթե Թել-Ավիվը ներողություն չխնդրի»,-հայտարարել է դեսպանը:

Նրա խոսքով, Իսրայելը պարտավոր է անկախ հետաքննություն անցկացնել  «Ազատության նավատորմի» դեպքի հետ կապված եւ դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը:

«Պաշտոնական Անկարան չի էլ ուզում մտածել, թե ինչ կլինի պետությունների միջեւ հարաբերություններ խզումից հետո: Սակայն կառավարությունը, հնարավոր է, ստիպված լինի իրականացնել այդ գործողությունները: Թուրքիան Իսրայելի ընկերն էր եւ հնարավոր է Իսրայելը կորցնի իր ընկերոջը»,-ասել է դեսպանը: