Հունիսի 4-ին, ժամը 14-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հիմնարկներից մեկից երկաթյա ռելսեր են գողացել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Սպիտակի հացամթերքների կոմբինատ» ԲԲԸ էլեկտրիկ Դավիթ Հ.-ն կոմբինատի տարածքից գաղտնի հափշտակել է ընկերությանը պատկանող 8-10 տոննա կշռով մետաղյա ռելսերը, որոնք տեղափոխել է «ԿամԱԶ» ավտոմեքենայով և 400 հազար դրամով վաճառել ոմն Ջիվանի: Հունիսի 4-ին, ժամը 14.30-ին Դավիթ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:



























