Հունիսի 7-ին, ժամը 01.13-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Թումանյանի անվան զբոսայգուն հարակից տարածքում, քաղաքացի է ընկել ձորը, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, ժամը 01.16-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, թեթեւ մարմնական վնասվածքներ ստացած, 48-ամյա Սերգեյ Հարությունյանը ոստիկանության աշխատակիցների կողմից դուրս է բերվել ձորակից եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: