Այսօր` հունիսի 7-ի առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ մի մեքենա վրաերթի է ենթարկել դատարանի բակն ավլող տարեց կնոջը:

Ինչպես նշում են դեպքի ականատեսները, հավաքարարը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ հիվանդանոց չի տեղափոխվել: Անցորդները կնոջը առաջին օգնություն են ցույց տվել, այնուհետեւ դատարանի աշխատակիցները նրան տարել են դատարանի շենք: