Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ստացել է հոգեմետ դեղեր ներմուծելու արտոնագիր:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կառավարությունը հունիսի 10-ին կայացած նիստում որոշում է կայացրել երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր տալ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին, «Վաղարշապատի հիվանդանոց» եւ «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ներին, «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն», «Հրազդանի բժշկական կենտրոն», «Գորիսի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին։