Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր՝ հունիսի 11-ին կայանալու են երեք հանդիպումներ:

Իրար հետ են մրցելու B խմբում հանդես եկող Հարավային Կորեայի եւ Հունաստանի եւ Արգենտինայի ու Նիգերիայի հավաքականները: William Hill միջազգային բուքմեյկերի կարծիքով Հարավային Կորեա-Հունաստան հանդիպմանը, որ կայանալու է Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին, ընդգծված ֆավորիտ չկա: Հարավային Կորեայի գործակիցը 2.75 է, Հունաստանինը 2.80: Ոչ-ոքին գնահատվում է 2.90 գործակցով: Այլ է Արգենտինա-Նիգերիա հանդիպման դեպքում, որտեղ ընդգծված առաջատար է համարվում Արգենտինան: Վերջին հաղթանակը գնահատվում է 1.44, Նիգերիայի հաղթանակը 8, ոչ-ոքին՝ 4 գործակցով: Խաղը Երեւանի ժամանակով սկսվելու ժամը 19-ին:

Երեւանի ժամանակով ժամը 23-30-ին սկսվելու է C խմբի Անգլիա-ԱՄՆ հանդիպումը: Ըստ William Hill-ի՝ առաջատարը Անգլիան է՝ 1.50 գործակցով: ԱՄՆ հաղթանակը գնահատվել է 7, ոչ-ոքին 4 գործակցով: