ՀԴԲ-ն վերջերս խուզարկել է կառավարական կապալառուի տունը` գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառով, գրում է  Yahoo News-ը:

Աղբյուրը նշում է, որ ՀԴԲ-ն հայտնաբերել է դաշնային կապալառու ընկերության աշխատակցին, որը կասկածվում է Էդվարդ Սնոուդենի հետ համագործակցող լրագրողներին ահաբեկիչների մասին տեղեկատվություն փոխանցելու մեջ:

Հյուսիսային Վիրջինիայի բնակիչ կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Սակայն, աղբյուրը նշում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնյաները  չափազանցրել են ծառայողական տեղեկության չարտոնված արտահոսքի առաջին դեպքում: Այս անգամ նրանք երկրորդ դեպքին ձեռնամուխ կլինեն առանց էնտուզիազմի:  «Պաշտոնյաներն այլեւս նման դեպքերի ախորժակ չունեն», - մեջբերում է աղբյուրն իր անանուն տեղեկատուի խոսքերը:

Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել արտահոսքի վերաբերյալ գործի քննությունը, հայտարարելով միայն, որ գերատեսչությունը պատրաստվում է  արտահոսքի ապացույցներ գտնել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել: