Իսլանդիան եւ Հյուսիսային Եվրոպայի եւս 4 երկիր գենդերային հավասարության մակարդակով հայտնվել են լավագույն 5 առաջատարների ցուցակում, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Համաշխարհային տնտեսական ֆորումի համապատասխան զեկույցը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարի դիրքերը էականորեն բարելավել է Ռուանդան՝ առաջ անցնելով Իռլանդիայից, որն էլ, իր հերթին, իջել է 8-րդ տեղ՝ ընդդեմ 2013թ. 6-րդ տեղն ու 2011թ. եւ 2012թ. 5-րդ տեղի:
Աղբյուրը նշում է, որ զեկույցը կոչված է աշխարհի 142 երկրներում առողջապահության, կրթության, տնտեսության եւ քաղաքականության ոլորտներում սահմանելու կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության մակարդակը:
Ինչպես նշվում է զեկույցում, Մեծ Բրիտանիան իր դիրքերը մեծապես զիջել է՝ հայտնվելով 26-րդ տեղում՝ ընդդեմ անցած տարվա 18-րդ տեղի: Եմենը այս վարկանիշում պետություններից վերջինն է:
Ընդհանուր առմամբ, վերջին 10-ամյակում քաղաքականության ոլորտում կանանց մուտքի ընդլայնմամբ պայմանավորված համաշխարհային գենդերային խզումը զգալիորեն կրճատվել է:




























