Համաշխարհային տնտեսական ֆորումի Գենդերային հավասարության մասին զեկույցում Հայաստանը 103-րդ տեղում է:
Հայաստանը կորցրել է 9 հորիզոնական՝ 94-րդ հորիզոնականից հայտնվելով 103-րդ դիրքում՝ 142 երկրների ցանկում:
Ըստ զեկույցի` Հայաստանի վիճակը լավ է կրթության բնագավառում, սակայն կնոջ դերը տնտեսական եւ քաղաքական ոլորտներում տղամարդու համեմատ վերջին տարվա ընթացքում վատացել է:
Զեկույցի նպատակն է որոշել կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության մակարդակը` առողջապահության, կրթության, տնտեսության եւ քաղաքականության բնագավառներում` աշխարհի 142 երկրներում:
Իսլանդիան եւ Հյուսիսային Եվրոպայի եւս չորս երկրներ ընդգրկվել են առաջատարների հնգյակում` գենդերային հավասարության մակարդակով, ինդեքսը եզրափակում են Եմենը եւ Պակիստանը:




























