Տղամարդիկ նախընտրում են զով տեղանք: Կանանք համաձայն չեն այդ մտքի հետ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել. գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի զգայուն են ջերմատիճանի փոփոխությունների նկատմամբ, քան տղամարդիկ: Նրանց ձեռքերն ու ոտքերը 9 անգամ ավելի սառն են, քան տղամարդկանց, հայտնում է The Daily Mail-ը:

Պարզվում է, որ մարդկանց 55%-ը վիճում են տան ջերմաստիճանի պատճառով: Հարցված բրիտանացիների 35%-ը հայտարարել է, որ նրանք տան ջերմաստիճանի հարցում երբեք չեն համաձայնի իրենց երկրորդ կեսի հետ, հայտնում է MedDaily-ը:

Ուսումնասիրողներին հաջողվել է կարգավորել այդ վեճը: Ստացված տվյալները վերլուծելով՝ նրանք բացահայտել են. երկու սեռերի համար կատարյալ ջերմաստիճանը 22° С է: