Հելոուինի առթիվ դիզայներ Վեյ Լին Dangerous Popsicles («վտանգավոր պաղպաղակ»), անունով պաղպաղակ է ստեղծել՝ սրածայր կակտուսների ու հայտնի վարակների տեսքով։

Նման անսովոր քայլով  դիզայները ցանկացել է ստուգել մարդկանց արձագանքը արտաքնապես վտանագավոր  ուտեստի նկատմամբ: Եվ չնայած, ըստ էության, այս սովորական մրգային պաղպաղակը ջրից եւ շաքարից է բաղկացած, մահացու վարակների եւ  կակտուսների գաղափարը բավական է, որպեսզի խթանի մարդկանց զգացմունքները` նույնիսկ մինչեւ առաջին կծելը, փոխանցում է  Kedem-ը:

 «Վտանգավոր» պաղպաղակը ստեղծվել է սիլիկոնե կաղապարների օգնությամբ, որոնք նախ ստեղծվել են համակարգչով,  այնուհետ տպվել  3D տպիչի օգնությամբ: