Հսկայական երկնաքարը, որն ուղղվում է դեպի Երկիր, վտանգ չի ներկայացնում մոլորակի համար առաջիկա 6 տարում: Այդ մասին հաղորդում է Լուրերի դաշնային գործակալությունը՝ վկայակոչելով ՌԳԱ Կիրառական աստղագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ Վիկտոր Շորային:

«Երկնաքարը գտնվում է երկնաքարերի գոտու ներքին կողմում: Այս երկնաքարի ուղեծերի եւ Երկրի ուղեծրի միջեւ նվազագույն հեռավորությունը կազմում է մոտ 4,5 մլն կմ: Կհանդիպեն նրանք, թե ոչ, մեծ հարց է»,- նշել է Շորը:

«Նվազագույնն առաջիկ վեց տարում այս երկնաքարը Երկրի համար վտանգ չի ներկայացնի: Տվյալները ստացվել են 136 հետազոտությունների արդյունքում վերջին տարիների ընթացքում»,- գործակալությունը ներկայացնում է գիտնական հաղորդագրությունը:

Այնուամենայնիվ, գիտնականների պնդմամբ, Երկրի հետ երկնային այս մարմնի հետեւանքները հսկայական կարող են լինել: Եթե նման մարմինը բախվի Երկրի հետ, կենդանի աշխարհը կվերանա մոսկվայի մարզի կամ եվրոպական երկներից մեկի տարածքին համաչափ հատվածում:

Հիշեցնենք, որ ռուսական արբանյակային «Մաստեր» համակարգը հսկա երկնաքարը հայտնաբերել է հոկտեմբերի վերջին: