Մեծ Բրիտանիայի եւ Իրանի քաղաքացուհի Գոնչե Գավամիին դատապարտել են վոլեյբոլի տղամարդկանց ակումբերի հանդիպմանը ներկա լինելու համար: Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մեջբերելով դատապարտվածի փաստաբանի խոսքերը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նրան պաշտոնապես մեղադրել են իշխող ռեժիմի դեմ քարոզի մեջ: «Այսօր դատավորն ինձ ցույց տվեց մեղադրական եզրակացությունը, որի համաձայն իմ պաշտպանյալը դատախարտվում է մեկ տարվա ազատազրկման»,- աղբյուրը մեջբերում է փաստաբանին:
Գավամիին ձերբակալել են այն պահին, երբ մյուս ակտիվիստների հետ, որոնք պայքարում են հանուն կանանց իրավունքների, փորձել են անցնել Թեհրանում գտնվող մարզադաշտ՝ Իտալիայի եւ Իրանի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականների միջեւ հանդիպմանը: Իրանում կանանց արգելում են տղամարդկանց մարզական հանդիպումների ներկա գտնվել, սակայն թույլ են տալիս դիտել հեռուստատեսությամբ:




























