ԱՄՆ էրոտիեզերական կորպորացիայի աշխատակից, ճարտարագետ Բոյդ Մուշմանը իր մահից առաջ պատմել է այլմոլորակայինների մասին ու ցույց տվել նրանց լուսանկարը, հաղորդում է «Հարավային դաշնային պորտալը»:

Գիտնականը մահացել է այս տարվա օգոստոսին: Նա հասցրել է պատմել Նեւադայում գտնվող «Գոտի 51» գաղտնի բազայի մասին, որտեղ, ըստ գիտնական, ինքն անձամբ տեսել է այլմոլորակայինների: Պաշտոնապես նշվում է, որ այդ բազայում փորձարարական թռչող սարքեր են մշակում, սակայն կա կարծիք, որ բազայի անգարներում աղետի ենթարկված տիեզերանավի կտորներ կան, այդ թվում այլմորոլակայինների մարմիններ:

Գիտնականը պնդել է, որ անձամբ է տեսել նրանց: Դրանք կես մետր հասակ ունեցող արարածներ են՝ երկար մատներով եւ թաղանթանվոր ոտքերով: Այլմոլորակային էակներին 45 տարի է պետք եղել Երկիր մոլորակ հասնելու համար: Գիտնականի խոսքով՝ մոտ 18 այլմոլորակայիններ աշխատում են ԱՄՆ զինվորականների համար: Ճարտարագետը հավելել է, որ եկվորները կարող են ապրել ավելի քան 200 տարի, իսկ մեր  մոլորակի բնակիչների հետ շփվում են տելեպատիայի օգնությամբ: