Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է «Սիրո համբույր» բողոքի ակցիայի մասնակիցներին: Ակցիայի կազմակերպիչները ցանկանում էին իրենց բողոքն արտահայտել բռնությամբ բարոյական արժեքները պարտադրելու արմատականների փորձերի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հրապարակային համբույրների հակառակորդները հայտարարել են, որ սրճարան այցելող տղաներն ու աղջիկներն իրենց պահվածքով խախտում են բարոյականության կանոնները: Նրանք դիմել են դատարան՝ խնդրելով արգելել բողոքի ակցիան, սակայն դատարանը մերժել է: Չնայած դրան՝ ոստիկանությունը ցրել է ինչպես համբուրվողներին, այնպես էլ նրանց հակառակորդներին: Այնուամենայնիվ, բողոքի ակցիայի մասնակիցները դարձյալ համբուրվելու ֆլեշմոբ են կազմակերպել:

Աղբյուրի տեղեկություններով, ակցիան տեղի է ունեցել Կոչին քաղաքում: