Որոշ խոշոր ցեղատեսակների շների թիվը արագ կրճատվել է, եւ չի բացառվում, որ դրանք կվերանան, գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով շնագետներին:
Ըստ նրանց` գլխավոր պատճառներից մեկը փոքր շների նորաձեւ դառնալն է: Ընդ որում, ամենամեծ վտանգն սպառնում է բոբթեյլներին եւ անգլիական սեթերներին: Խոշոր ցեղատեսակների նվազման պատճառներից մեկ էլ տնտեսական անկումն է. օրինակ, իռլանդական գեխեղդին անհրաժեշտ է շատ կեր, ինչպես նաեւ օրական երկժամյա վարժություններ:
2009-2013թթ. չիխուախուաների գրանցման թիվն աճել է 215%-ով, բոբթեյլներինը՝ նվազել 27%ով, անգլիական սեթերներինը՝ 32%-ով, իռլանդական գելխեղդներինը՝ 26%-ով:





























