Նոյեմբերի 4-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների բնական եւ տեխնածին արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի նիստի ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարարի առաջին տեղակալ Վասիլիյ Ստեպանենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կայանալիք նիստի օրակարգային հարցերը: Նախարար Երիցյանը ներկայացրեց հյուրերին ԱԻՆ ծառայություններն ու նրանց գործունեության լայն սպեկտրը, մասնավորապես` պատվիրակության անդամներին հետաքրքրեց «911» ծառայության աշխատանքը: Նախարար Ա. Երիցյանը նշեց, որ այսօր «911» ծառայությունը վայելում է ժողովրդի վստահությունը, եւ բնակչության զանգերի 60%-ն ուղղված է վերոնշյալ ծառայությանը:

Հանդիպման ավարտին հյուրերը ճանաչողական շրջայց կատարեցին ԱԻՆ-ում, մասնավորապես` ծանոթացան Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու ընթացիկ աշխատանքներին: