2015 թվականին պետությունը կավելացնի գիտական աստիճանների համար գիտաշխատողներին տրվող հավելավճարները: Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով 2015 թվականի պետբյուջեի նախագիծը:
Եթե նախկինում գիտությունների թեկնածուների եւ դոկտորների հավելավճարները կազմում էին, համապատասխանաբար, 10 եւ 20 հազար դրամ, իսկ 2015թ. դրանք կկազմեն 25 եւ 50 հազար դրամ (շուրջ 60 եւ 120 դոլար - խմբ.):
«Մենք մեզ համար որպես առաջնահերթություն ենք որդեգրել գիտնականների սոցիալական վիճակի բարելավումը եւ դրա համար տարբեր միջոցներ ենք կիրառում: Այն իր մեջ ներառում է 10%-ով աշխատավարձերի բարձրացում եւ, իհարկե, հավելավճարներ»,- հայտարարեց Աշոտյանը:



























