Երեւանում, հոկտեմբերի 30-31-ին, «Մոսկվայի Տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում արգենտինյան ֆիլմերի ցուցադրություն է տեղի ունեցել:
Հայաստանում Արգենտինայի դեսպանատնից հայտնում են, որ ցուցադրության ընթացքում ներկայացվել են «Ձկնորսության Օրեր» եւ «Թեզ Սպանության Մասին» արգենտինյան ֆիլմերը հինգշաբթի օրը` հոկտեմբերի 30-ին, եւ «7-րդ Հարկ» ու «Թեզ Սպանության Մասին» արգենտինյան ֆիլմերը ուրբաթ օրը` հոկտեմբերի 31-ին:
Միջոցառմանը ներկա էին տեղական իշխանությունները, օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ, տարբեր համալսարաններից իսպաներեն լեզվի ուսանողներ եւ այլոք: Մուտքն ազատ էր:
Ցուցադրությունը բարձր գնահատանքի արժանացավ ներկաների կողմից եւ ստացավ գովասանական մեկնաբանություններ ինչպես իրականացման գեղարվեստական որակի, այնպես էլ գործողությունների բարձ մակարդակի համար:
.jpg)

.jpg)





























