Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Բենիամին Բեն-Էլիէզերի գաղտնի հանդիպումը կայացել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի աշխատակազմի ճնշումների ներքո։ Այս մասին հայտնում է իսրայելական «Haaretz» թերթը։

Հայտնի է, որ հանդիպումը գաղտնի է պահվել անգամ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանից, ինչը առաջ է բերել վերջինիս դժգոհությունը։ Լիբերմանը զգուշացրել է, որ այդ քայլը փչացրել է իր հարաբերությունները վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ։

Դրանից հետո Նաթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե նախարարների հանդիպման մասին Լիբերմանին  չեն հայտնել տեխնիկական պատճառներով։