Թել-Ավիվը մտադիր չէ ներողություն խնդրել այսպես կոչված «Խաղաղության նավատորմի» վրա իսրայելական հատուկ ջոկատի հարձակման համար:

Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: «Իսրայելը չի կարող ներողություն խնդրել այն բանի համար, որն իրականացրել են իր զինվորները՝ ինքնապաշտպանության, ինչպես նաեւ խելագարված ամբոխի կողմից Լինչի դատաստանից խուսափելու նպատակով»,- ասել է նա:

Նաթանյահուն հայտարարել է, որ դեմ է Թել-Ավիվի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների հետագա վատթարացմանը: Նա կրկնել է իր խոսքերը, որոնք ասել էր Իսրայելի եւ Թուրքիայի նախարարների հանդիպման ժամանակ:

«Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ երբեք չի լինի համաձայնություն, սակայն կարելի է փորձել կանգնեցնել մեր հարաբերությունների հետագա վատթարացումը»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, թուրքական կողմը պայման է դրել Իսրայելի առջեւ, որ կվերականգնի նրա հետ հարաբերությունները, եթե Թել-Ավիվը ներողություն խնդրի հիշյալ միջադեպի առիթով: