Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արտահայտվել է նաեւ Հայաստանի հետ իր երկրի հարաբերությունների վերաբերյալ, նշելով, որ Մեծ ութնյակի նախարարները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը որակավորել են՝ դրական։
Հանդես գալով իտալական Տրիեստում, որտեղ անցնում է Մեծ ութնյակի արտգործնախարարների հանդիպումը, Դավութօղլուն նշել է, որ այսօր Մերձավոր Արեւելքում տիրում է. «դրական հոգեբանական մթնոլորտ, որն, այնուամենայնիվ, որպես շարունակություն, պետք է ունենա կոնկրետ քայլեր»։
Թուրք նախարարը հայտնել է, որ Մեծ ութնյակի հանդիպման ժամանակ, նա բանակցություններ է վարել սենատոր Ջորջ Միթչելի հետ (Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ), որին ասել է. — «Թուրքիան կարեւորում է այդ տարածաշրջանի ճակատագիրը, եւ այստեղ նոր պատերազմներ ու կորուստներ չպետք է լինեն»։



























