«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության, Խանջյան, Մհեր Մկրտչյան փողոցների, Թումանյան փ. 1-27, 2-36, Տիգրան Մեծի փ. 1-12, Վարդանանց փ. 1-16, Պուշկինի փ. 1-5, 2-10 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























