Իսրայելցի կանանց վոյելբոլի հավաքականի մարզիկները հարձակման են ենթարկվել Թուրքիայում, ուր անցկացվում է կանանց վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունը:  Իսրայելցի մարզուհիները ժամանել էին Թուրքիա՝ Սերբիայի ազգային հավաքականի հետ մրցելու: Մի քանի հարյուր ցուցարարներ Պաղեստինի դրոշներով հարձակվել են մարզիկներին տեղափոխող ավտոբուսի վրա: Չնայած իսրայելցիներից ոչ ոք չի տուժել, սակայն իշխանությունները ստիպված են եղել սահմանափակել երկրպագուների մուտքը մարզադահլիճ: Թուրք ցուցարարներն այսպիսով իրենց բողոքն են արտահայտել Գազայի Հատված  մարդասիրական օգնություն տեղափոխած «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի առնչությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին Իսրայելը հատուկ ջոկոտայիններ էր իջեցրել թուրքական նավի վրա, ինչի հետեւանքով զինված բախում էր տեղի ունեցել: Միջադեպի հետեւանքով զոհվել էր Թուրքիայի մոտ 9 քաղաքացի:

Ավելի վաղ Թուրքիան մի քանի անգամ հետաձգել էր հանդիպումները Թուրքիայի և Իսրայելի վոլեյբոլի կանանց հավաքականների միջեւ: